Եվրոպայի լիգայի խաղարկության երրորդ որակավորման փուլում «Շիրակ»-ի և «Գանձասար»-ի հնարավոր մրցակիցները հայտնի են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպայի լիգայի խաղարկության երրորդ որակավորման փուլում հայկական երկու ակումբների` Գյումրիի «Շիրակ»-ի և Կապանի «Գանձասար»-ի հնարավոր մրցակիցները հայտնի են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Նիոնում կայացած վիճակահանության արդյունքներով «Շիրակ»-ն իսրայելական «Բնեյ Յեհուդայի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի հունական ՊԱՕԿ-ի հետ, որը պայքարում ներգրավվում է որակավորման երրորդ փուլից: Շվեյցարական «Սերվետի» արգելքը հաղթահարելու պարագայում «Գանձասար»-ը կհանդիպի «Օրդաբասի» Ղազախստան - «Ռոսենբորգ» Նորվեգիա զույգի հաղթողի հետ: Այս զույգի առաջին մրցավեճում, որը տեղի է ունեցել Նորվեգիայում, արձանագրվել է ոչ-ոքի՝ 2:2: Եվ «Շիրակ»-ը, և «Գանձասար»-ը հուլիսի 19-ին տեղի ունեցած որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումներում միևնույն` 0:2 հաշվով պարտություն են կրել, համապատասխանաբար «Բնեյ Յեհուդա»-ից և «Սերվետ»-ից: