Սպորտ

Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով չի մասնակցի Լոնդոնի օլիմպիադային

1 րոպեի ընթերցում

Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով չի մասնակցի Լոնդոնի օլիմպիադային

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի լավագույն թենիսիստներից մեկը` իսպանացի Ռաֆայել Նադալը չի մասնակցելու Լոնդոնի օլիմպիական խաղերին: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից, Նադալը չի մասնակցի թենիսի օլիմպիական մրցաշարին` ծնկի վնասվածքի պատճառով: Նադալը համարվում Էր օլիմպիական խաղերի գլխավոր աստղերից մեկը: Իսպանացի թենիսիստը երկար տարիներ աշխարհի լավագույն թենիսիստների եռյակում է. ժամանակ առ ժամանակ զբաղեցրել է նաեւ միջազգային թենիսի ամենաբարձր վարկանիշը:

Գերմանիայի թենիսի ֆեդերացիան տեղեկացրել Է, որ վնասվածքի պատճառով օլիմպիադայում հանդես չի գալու նաեւ գերմանացի թենիսիստ Անդրեա Պետկովիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում