Ֆուտբոլ

Սիմոնյանը հաստատել Է Կապելոյի նշանակման փաստը

1 րոպեի ընթերցում

Սիմոնյանը հաստատել Է Կապելոյի նշանակման փաստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Է նշանակվել հանրաճանաչ իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայից:

Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հաստատել է այս ընտրությունը` նշելով, որ Կապելոն ավելի փորձառու մարզիչ Է, քան մյուս թեկնածուները, ավելին` նա պատրաստ է ապրել Ռուսաստանում, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ այցելել:

Կապելոն մարզելու Է Ռուսաստանի ֆուտբոնլի հավաքականը մինչեւ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտը: Նա այս պաշտոնին փոխարինել Է հոլանդացի Դիկ Ադվոկատին:

Կապելոն, ով մինչ այժմ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչն էր, եվրոպական ֆուտբոլում մեծ հաջողությունների Է հասել, մասնավորապես` «Միլանի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում