Ֆուտբոլ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը Ֆաբիո Կապելոն է

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը Ֆաբիո Կապելոն է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի նոր մարզիչը Ֆաբիո Կապելլոն է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս լուրը հաստատել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային ընտրանու ավագ Անդրեյ Արշավինը: Օրեր առաջ Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ նրանք շատ մոտ են Կապելոյի հետ պայմանագրի կնքմանը:

«Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի անունը հայտնի է`Ֆաբիո Կապելո: Մաղթում ենք նրան հաջողություն»,-ասել է Արշավինը:

Իտալացի մասնագետը մինչ այս գլխավորում էր Անգլիայի ազգային հավաքականը: Նա, սակայն, «Եվրո-2012»-ի մեկնարկից առաջ հեռացավ պաշտոնից` տարաձայնություններ ունենալով Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում