Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ի գլխավոր աստղն է. «Eurosport»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր «Eurosport» հեռուստաալիքի` Ուկրաինայի առաջնությանը նվիրված նյութում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշվել է որպես Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր աստղ: «Արմենպրես»- փոխանցմամբ, հեղինակավոր հեռուսաատալիքի լրագրողը մեր ֆուտբոլիստի մասին ասել է.

«Որևէ մեկին առանձնացնելը ոչ թե անհնար է, այլ խնդրահարույց: 20 միլիոնանոց ֆուտբոլիստ Վիլիանի ներկայությամբ, գրեթե լեգենդ դարձած Սռնայի, «Բարսա»-ի կազմում խաղացած Չիգրինսկու, «նոր ուկրաինացի» Դևիչի, գոլահարներ՝ Սելեզնյովի և Ադրիանոի հետ մեկտեղ «Շախտյոր»-ի գլխավոր աստղերը միևնույն է մնում են նրա ղեկավարները. թիմի սեփականատեր Ռենատ Ահմետովն իր թիմով, ով պատասխանատու է ամեն ինչի համար, և գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ով պատասխանատու է միայն ֆուտբոլի համար: Սակայն մենք ամեն դեպքում խոսում ենք ֆուտբոլի մասին, դրա համար էլ մեր ընտրությունը Հենրիխ Մխիթարյանն է՝ «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի գրոհների 23-ամյա կառուցողը:

Ֆուտբոլային կրթությունը սկսելով Ֆրանսիայում, որտեղ ֆուտբոլային կարիերան ավարտել է նրա հայրը՝ հայազգի գոլահար Համլետ Մխիթարյանը, Հենրիխն իր ֆուտբոլային կարիերայի մեկնարկը տվել է հայրենիքում: «Փյունիկ»-ում անցկացրած երեք մրցաշրջանների ընթացքում նա խփել է 30 գնդակ: 2009 թվականին Դոնեցկի «Մետալուրգ»-ը չվարանեց խաղադրույք կատարել 20-ամյա կիսապաշտպանի վրա և չսխալվեց. Անհամամետ ավելի հզոր «Շախտյոր»-ն արդեն 1,5 տարի անց իր ձեռքը վերցրեց Մխիթարյանին: Ֆերնանդինյոյի վնասվածքի պատճառով Հենրիխը զբաղեցրեց հենակետայինի դիրքը և միգուցե խաղաց ավելի շատ, քան սկզբում նախատեսված էր:

Իր երկրորդ մրցաշրջանում հայ լեգեոներն ազատվեց փորձարկումներից, ինչը թույլ տվեց նրան դառնալ տասը գոլի հեղինակ: Մխիթարյանն արագացնում է հարձակումները՝ գործելով ամբողջ երկայնքով, ոչ այնքան հաճախ է դառնում գոլային փոխանցումների հեղինակ, սակայն շնորհիվ նրա գործողությունների՝ «Շախտյոր»-ի գրոհները դառնում են ավելի վտանգավոր: Հենց Մխիթարյանի խաղը թույլ տվեց Լուչեսկուին հանգիստ սրտվ բաժանվել Ժադսոնից, ով Դոնեցկում էր խաղացել 5,5 տարի»:

Ուկրանիայի նոր առաջնությունը կմեկնարկի հուլիսի 13-ին: Առաջին տուրումՄխիթարյանի թիմի մրցակիցը լինելու է Կիևի «Արսենալ»-ը: Հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Դոնեցկում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում