Սոս Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դերասանը, իրեն համեմատաբար ավելի լավ է զգում: «Արդեն տանն եմ, էլ ուր գնամ»,-կատարեց Սոս Սարգսյանը` պատասխանելով հարցին` արդյոքբուժումը կշարունակի ստանալ տանը, թե ստիպված կլինի հիվանդանոց գնալ:
Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վարդան Նավասարդյանը վաղ առավոտյան նշել էր, որ անվանի դերասանը հիվանդանոց է տեղափոխվել սիրտ-թոքային անբավարարության ախտանշաններով: Հուլիսի 12-ին դերասանը պետք է մասնակցեր Փարաջանովի տուն-թանգարանում կայանալիք Կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, սակայն միջոցառման նախօրեին նրան տեղափոխել են բժշկական կենտրոն:
Սոս Սարգսյանի կինը` Նելլի Սարգսյանը եւս հավաստիացրել է, որ նրա վիճակը կայուն է: «Արմենպրես»-ը մեծանուն դերասանին շուտափույթ առողջացում է մաղթում: