Իբրահիմովիչը լքում է «Միլան»-ը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվել է ֆրանսիական «ՊՍԺ»:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Eurosport.de, շվեդ ֆուտբոլիստի հետ «Միլան»-ից «ՊՍԺ» է տեղափոխվում նաեւ Տիագո Սիլվան: Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, երկու ֆուտբոլիստների տրանսֆերն արժի 70 միլիոն եվրո: Այս գումարի մեջ մտնում է ֆուտբոլիստների եւ աշխատավարձը, եւ տրանսֆերային ծախսերը: Սակայն առյուծի բաժինը հասնելու է Իբրահիմովիչին, իսկ Սիլվան կբավարարվի միայն մի կլորիկ գումարով:
Զլատան Իբրահիմովիչը «Միլան» էր տեղափոխվել 2010 թվականին կատալոնական «Բարսելոնա»-ից: Իսկ Տիագո Սիլվան «ռոսոնների»-ի մարզաշապիկն էր կրում 2008 դեկտեմբերից: