Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է հուլիսի 13-ին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում լայն մասսայականություն վայելող մարզաձեւերից մեկի` ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, սկիզբ է առել 1930 թվականի հուլիսի 13-ին:
Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել էՈւրուգվայում: Եզրափակիչ են դուրս եկել Ուրուգվայի եւ Արգենտինայի հավաքականները, որտեղ հաղթելով 4-2 հաշվով` Ուրուգվայը դարձել է առաջին չեմպիոնը: Աշխարհի երկրորդ «մունդիալ»-ը կայացել է Իտալիայում, որտեղ կիրառվել է նախընտրական փուլը, քանի որ թիմերը շատ էին: Այստեղ էլ եզրափակիչ են դուրս եկել Իտալիայի եւ Չեխոսլովակիայի հավաքականները, որտեղ 2-1 հաշվով հաղթանակ է տոնել Իտալիայի ընտրանին: Մինչեւ 2010 թվականը աշխարհի չեմպիոններ են դարձել Ուրուգվայի, Իտալիայի, Գերմանիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի հավաքականները:
Խաղադաշտում առաջին անգամ սուլիչ կիրառվել է 1878 թվականին, Անգլիայում: Մինչ այդ մրցավարները դաշտում զանգ էին հնչեցնում` իրադրությունը կարգավորելու համար: Անգլիայի «Նոթինհեմ-ֆորսեթ» ակումբի խաղի ժամանակ հանդիպումը վարում էր ոստիկանը, երբ դաշտում իրարանցում է սկսվել, վերջինս ստիպված գործի է դրել իր սուլիչը:
Աշխարհի հաջորդ առաջնությունը կկայանա Բրազիլիայում 2014 թվականին: Բրազիլան միակ հավաքականն է, որը 5 անգամ նվաճել է աշխարհի առաջնության գավաթը: