Մշակույթ

Սոս Սարգսյանի առողջական վիճակը կայուն է

1 րոպեի ընթերցում

Սոս Սարգսյանի առողջական վիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանի առողջական վիճակը կայուն է. նա այժմ բուժման կուրս է անցնում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վարդան Նավասարդյանը, անվանի դերասանը հիվանդանոց է տեղափոխվել սիրտ-թոքային անբավարարության ախտանշաններով: Նրա խոսքով` հենց այսօր կորոշվի, թե երբ հիվանդանոցից դուրս կգրվի Սոս Սարգսյանը: «Ամենայն հավանականությամբ, նա բուժումը կշարունակի տանը»,- ասաց բժիշկը:

Հուլիսի 12-ին դերասանը պետք է մասնակցեր Փարաջանովի տուն-թանգարանում կայանալիք Կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, սակայն միջոցառման նախօրեին նրան տեղափոխել են բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ավելի վաղ Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշել էր, որ Սոս Սարգսյանն այժմ վատառողջ է, սակայն վստահեցրել, որ «լուրջ բան չկա»:

«Արմենպրես»-ը մեծանուն դերասանին շուտափույթ առողջացում է մաղթում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում