Ֆուտբոլ

«Գանձասար»-ը Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է

2 րոպեի ընթերցում

«Գանձասար»-ը Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում հանդիպումները շարունակող Կապանի «Գանձասար»-ը հյուրընկալեց Ֆարեյան կղզիները ներկայացնող «Ստերյմուր» ֆուտբոլային ակումբին:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, կապանիցիներն առաջին խաղում 3-1 հաշվով պարտություն էին կրել, հետեւաբար` այսօրվա հանդիպումը շատ կարևոր ու վճռորոշ էր «Գանձասար»-ի համար: Ակնկալվող հետքրքիր խաղը, իրականում, այդքան էլ տեմպային չէր: Մրցակիցներից ոչ մեկին առաջին խաղակեսում այդպես էլ չհաջողվեց գրավելու միմյանց դարպասները:

Երկրորդ կեսը սկսվեց «Գանձասար»-ի լուրջ գրոհներով: Կատարված փոփոխությունները թարմություն մտցրին ոչ միայն թիմի կազմում, այլ նաեւ հարձակման գծում: Արդյունքում` խաղի 67-րդ րոպեին Հայրապետ Ավագյանը գլխի գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Խաղի 74-րդ րոպեին «Գանձասար»-ի լեգիոներ Դիեգո Լոմբան կրկնապատկեց խաղի հաշիվը:

Մինչեւ խաղի ավարտը կապանցիները կարողացան առավելությունը պահել իրենց ձեռքում: Հաղթելով 2-0 հաշվով «Գանձասար»-ը նույնպեսնվաճեց Եվրոպայի լիգայի երկրորդ փուլի ուղեգիր:

Հայաստանի գավաթակիր «Շիրակ»-ն այսօր ոչ ոքի` 1:1 խաղալով Չեռնոգորիայի «Ռուդար»-ի դեմ եւսդուրս է եկել Եվրոպայի լիգայի խաղարկության հաջորդ փուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում