Ֆուտբոլ

Պլատինին հպարտանում է «Եվրո-2012»-ով

1 րոպեի ընթերցում

Պլատինին հպարտանում է «Եվրո-2012»-ով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական միության նախագահ Միշել Պլատինին հպարտանում «Եվրո-2012»-ով:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Պլատինին անմոռանալի էր համարել Եվրոպայի 14-րդ առաջնության եզրափակիչ խաղը, որտեղ յուրօրինակ խաղ են ցուցադրել Եվրոպայի եռակի չեմպիոնները:

«Եվրոպական ֆուտբոլը կարող է հպարտանալ իր հեղինակությամբ, բարձր հնարավորություններով և հրաշալի մարզադաշտերով: Մասնավորապես` օրինակելի կարելի է համարել Իռլանդիայի հավաքականի երկրպագուների արարքը՝ նրանք թիմի հետ էին նույնիսկ պարտության ժամանակ»,- ասել է ֆրանսիացին:

«Եվրո-2012»-ը կայացավ հունիսի 9-ից մինչեւ հուլիսի 1-ը: Կիեւում կայացած եզրափակչում միմյանց հետ ուժերը չափեցին Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները: Իսպանացիներին հաջողվեց պատմություն կերտել` երկրորդ տարին անընդմեջ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում