Ֆուտբոլ

Ժոաո Ավելաժը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ

1 րոպեի ընթերցում

Ժոաո Ավելաժը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախկին նախագահը մեղադրվում է կաշառակերության մեջ:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Eurosport.de-ն, Ֆուտբոլի միաջազգային ասոցացիայի նախկին նախագահ Ժոաո Ավելաժը եւ գործկոմի անդամ Ռիկարդու Տեյշերան մեղադրվում են աշխարհի առաջնության հանդիպումների ցուցադրման պայմանագրերը վաճառելու մեջ: Ինչպես տեղեկացնում են շվեյցարական կառավարության ներկայացուցիչները, վերը նշված անձինք «աշխատել» են գրեթե 21.8 մլն շվեյցարական ֆրանկ:

Բրազիլացի Ժոաո Ավելաժը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին եղել է 1974-1998թթ., իսկ Ռիկարդու Տեյշերանը ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ էր 1989-2012 թվականներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում