Ֆուտբոլ

Դրոգբան դարձել է 21-րդ դարի լավագույն ռմբարկուն

1 րոպեի ընթերցում

Դրոգբան դարձել է 21-րդ դարի լավագույն ռմբարկուն

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ասոցացիան հրապարակել է 21-րդ դարի լավագույն ռմբարկուի անունը. լավագույն ռմբարկու է դարձել Կոտ դի Վուար եւ անգլիական «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Դիդե Դրոգբան: Նա դարձել է 100 գոլի հեղինակ:

Երկրորդ տեղում գերմանացի Միրոսլավ Կլոզեն է` 90 գոլով: Եռյակը եզրափակում է Ռուդ վան Նիստելռոյը` 87 գնդակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լավագույնի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով ֆուտբոլիստի խփած գոլերը` ակումբում եւ ազգային հավաքականում:

Կոտ դի վուարցի Դիդե Դրոգբան2012-հուլիսից հանդես է գալիս չինական «Շանխան- Շենխուա» ակումբում, որի հետ 2.5 տարվա պայմանագիր ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում