Ֆուտբոլ

«Ուլիս»-ը պատրաստ է հաղթանակ կորզել մոլդովական «Շերիֆի»-ից

1 րոպեի ընթերցում

«Ուլիս»-ը պատրաստ է հաղթանակ կորզել մոլդովական «Շերիֆի»-ից

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիս»-ն ամենայն պատասխանատվությամբ է սպասում մոլդովական «Շերիֆի»-ի հետ խաղին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սեւադա Արզումանյանը` նշելով, որ մոլոդովական ակումբն ունի պատանեկան եւ երիտասարդական թիմերի հրաշալի ընտրանի, այն 10-12 տարվա ընթացքում Մոլդովայի առաջնության լավագույն ակումբն է: Անկախ նրանից, թե ինչպիսի թիմ է «Շերիֆ»-ը, «ուլիսցիները» պատրաստ են հաղթանակ կորզել մրցակցից:

«Մենք գիտենք, որ «Շերիֆ»-ը նվեր չէ մեզ համար: Եվ ես, եւ տղաները գիտենք` ինչպիսն է մեր մրցակիցը»,- ասաց Արզումանյանը:

Հայաստանի գործող չեմպիոնը «Չեմպիոնների լիգա»-ում առաջինն ուժերը կչափի մոլդովական «Շերիֆ»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 25-ին` Մոլդովայում: «Շերիֆ»-ը մոլդովական Տիրասպոլ քաղաքի ակումբ է: Հիմնադրվել է 1997 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում