«Շախտյոր»-ն` Ուկրաինայի սուպերգավաթակիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ուկրաինայի սուպերգավաթի եզրափակչում միմյանց հետ ուժերը չափել են Դոնեցկը ներկայացնող «Շախտյոր»-ն ու «Մետալուրգ»-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «հանքափորներին» հաջողվել է 2 անպատասխան գնդակ ուղարկել «Մետալուրգ»-ի դարպասը եւ նվաճել այս մրցաշրջանի առաջին տիտղոսը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Հայաստանի ազգային ընտրանու երկու մյուս անդամ Գեւորգ Ղազարյանը «Մետալուրգ»-ի կազմում նույնպես խաղադաշտում էր, իտարբերություն նրանց, նորեկ Արտակ Եդիգարյանը` պահեստայինների նստարանին:
«Շախտյոր»-ն այս խաղաշրջանում նվաճել էլ նաեւ Ուկրաինայի չեմպիոնի կոչումը եւ դարձել էր գավաթակիր: