Քաղաքականություն

ՀՀ Նախագահին է փոխանցվել Իրան այցելելու Ահմադինեժադի հրավերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահին է փոխանցվել Իրան այցելելու Ահմադինեժադի հրավերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամեդ Նաջարը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Չմիավորման շարժման կազմակերպության գագաթնաժողովին մասնակցության հրավերըԻրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունից:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Fars լրատվական գործակալությունը, հուլիսի 9-ին Երեւանում նախագահական նստավայրում կայացած հանդիպմանը նշվել է, որօգոստոսի վերջիննախատեսվում է նախագահ Սերժ Սարգսյանի այցըԻրանի մայրաքաղաք Թեհրան` մասնակցելու գագաթնաժողովին:

Թեհրանում նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Հուլիսի 9-ին կայացած ՀՀ Նախագահի և Իրանի ՆԳ նախարարի հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների անվտանգության բաղադրիչին վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում