Ֆուտբոլ

Արտակ Եդիգարյանը կհարմարվի «Մետալուրգ»-ի խաղաոճին

2 րոպեի ընթերցում

Արտակ Եդիգարյանը կհարմարվի «Մետալուրգ»-ի խաղաոճին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը օրեր առաջ իր նորամուտը տոնեց Դոնեցկի «Մետալուրգ»-ում: Դոնեցկյան ակումբը ներկայացրեց իր հինգ նոր ֆուտբոլիստներին, այդ թվում նաեւ` «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստին: Այս կապակցությամբ Եդիգարյանը հարցազրույց է տվել ռուսական Hotsport կայքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

- Արտակ, որ դիրքում եքսիրում խաղալ:

- Ես ինձ ավելի վստահ եմ զգում աջ կամ ձախ պաշտպանի դիրքում:

- Ինչպես եք կարծում, ինչու Դավիթ Մանոյանը, ով փորձաշրջան էր անցնում, չարժանացավ ակումբի ղեկավարների հավանությանը:

- Անկեղծ ասած, չգիտեմ: Մարզիչն ասում էր, որ իրեն դուր է գալիս Դավիթի խաղը: Սակայն, ինչ-որ պատճառ կար, որ նա լքեց թիմը:

- Կկարողանաք արդյոքնոր թիմի հետ պայքարել երեք ճակատներով:

- Իհարկե, դժվար է միաժամանակ ելույթ ունենալ Ուկրաինայի առաջնությունում, գավաթի և Եվրոպայի լիգայի խաղարկություններում: Սակայն ես հույս ունեմ, որ կկարողանանք, և ամեն ինչ լավ կլինի:

- Հետևում եք ձեր նախկին թիմի ելույթներին:

- Այո, իհարկե: «Փյունիկ»-ը մեծ նշանակություն ունի ինձ համար, և ես հետևում եմ ակումբի խաղերին:

- Ի՞նչ եք կարծում, «Փյունիկ»-ը կարող է Եվրոպայի լիգայում հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

- Նայել եմ «Փյունիկի» խաղը «Զետա»-ի դեմ, նրանք շատ լավ էին խաղում: Սակայն մեկնարկային կազմում պատանի ֆուտբոլիստներ էին, և փորձի պակաս կար: Առաջին խաղակեսում թիմը արժանի խաղ էր ցուցադրում, սակայն երկրորդ կեսում զգացնել տվեց ֆիզիկական թույլ մարզավիճակը: Հավանաբար, քիչ միջոցներ կան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում