Բեռլինի համալսարանի պատին կտեղադրվի Կոմիտասի հուշատախտակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է Կոմիտասին նվիրված հուշատախտակի ձեւավորման եւ պատրաստման մրցույթ` Բեռլինի համալսարանի պատին տեղադրելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության աշխատակից Երանուհի Մարգարյանը, հուշատախտակի նյութը պետք է լինի բրոնզից, չափը` 40 x 70 սմ: Էսքիզները ներկայացնելու ժամանակը մինչեւ հուլիսի 19-ն է, մինչ այս պահը դեռ ոչ մի հայտ չի ներկայացվել նախարարություն:Հուշատախտակի պատրաստման պատվերը կտրվի հաղթող ճանաչված էսքիզի հեղինակին:
Հայ դասական երաժշտության, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը1896 - 1899 թվականներին ուսանել է Բեռլինի համալսարանում: