Անդրես Ինիեստան ամուսնացել Է Աննա Օրթիսի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրո-2012»-ի լավագույն ֆուտբոլիստ, Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի առաջատար Անդրես Ինիեստան ամուսնացել Է Աննա Օրթիսի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից: Ինիեստան ու Օրթիսը հանդիպում են արդեն 4 տարի, 2011 թվականին նրանք ունեցել են դուստր՝ Վալերիան:
Նրանց հարսանիքը տեղի Է ունեցել Տարագոնա քաղաքից ոչ հեռու գտնվող պալատում: Հարսանիքը փակ Է եղել, արարողությանը ներկա են եղել 700 հյուրեր, այդ թվում՝ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գործող մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, նախկին մարզիչներ Լուիս Արագոնեսը, Խուան Կամաչոն, ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասը, Սեսկ Ֆաբրեգասը, արգենտինացի Լիոնել Մեսսին եւ ուրիշները: