Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության հարցում Օլանդը Սարկոզիից վտանգավոր է. Չավուշօղլու

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության հարցում Օլանդը Սարկոզիից վտանգավոր է. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի շատ է սատարում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, քան նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ԵԽԽՎ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ, Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամՄևլութ Չավուշօղլուն: «Հենց Օլանդի կուսակցությունն առաջարկեց Սենատի օրակարգ ներառել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Չնայած նրան, որ օրինագիծն առաջին անգամ նախորդ տարի ներկայացրել էր Նիկոլա Սարկոզին, բոլորից շատ օրինագծի օգտին քվեարկեցին Օլանդի կուսակցության սենատորները: Օլանդը խոստացել է, որ կընդունի այդ օրինագիծը և այժմ փորձում է այն իրականացնել: Այս համատեքստում, Օլանդն իր նախորդ Նիկոլա Սարկոզիից ավելի վտանգավոր է»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրք գործիչը ևս մեկ անգամ սպառնացել է, որ օրինագծի ընդունման դեպքում թուրք-ֆրանսիական հարաբերությունները մեծապես կտուժեն:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանի հետ հեռախոսազրույցում Օլանդըվերահաստատել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի ընդունման առնչությամբ իր հանձնառությունը: «Նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահը տվել է խոստումներ, նա կպահի իր խոստումները»,- նշել են Ելիսեյան պալատից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն ասել էր, որհազիվ թե «հարություն տրվի» Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում