Ֆուտբոլ

«Գազպրոմ»-ը ստանձնեց «Չեմպիոնների լիգա»-ի հովանավորչությունը

1 րոպեի ընթերցում

«Գազպրոմ»-ը ստանձնեց «Չեմպիոնների լիգա»-ի հովանավորչությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դարձել է ՈՒԵՖԱ-ի «Չեմպիոնների լիգա»-ի եւ ՈՒԵՖԱ-ի «Սուպեր գավաթ»-ի հովանավորը:Ինպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, պայմանագիրը կնքվել է 2012-ից մինչեւ 2015 թ. խաղաշրջանի ավարտը:

««Գազպրոմ»-ը ոչ միայն աշխարհի ամենամեծ գազային ընկերությունն է, այլ նաեւ ֆուտբոլի մեծ սիրահար»,-ասել է ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Միլլերը:

«Գազպրոմ»-ը հիմնադրվել է 1989 թվականին: 2007 թվականից սկսած ընկերությունը հովանավորում է նաեւ գերմանական «Շալկե 04» ակումբին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում