Դիդիե Դեշամը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ պաշտոնին նշանակվել է Դիդիե Դեշամը: Քանի որ Դեշամը գործող պայմագիր ուներ «Մարսել»-ի հետ, ֆրանսիացի մասնագետը ստիպված է եղել կլորիկ գումար վճարել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը վաղաժամ թողելու համար:
Նախնական պայմանավորվածության համաձայն` Դեշամը Եվրոպայի եւ աշխարհի նախկին չեմպիոններին կմարզի մինչեւ 2014 թվականի աշխարհի առաջնության ավարտը:
43-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է 2001 թվականից` գլխավորելով «Մոնակո»-ն: Իսկ 1998 թվականին Դեշամը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հռչակվել էր աշխարհի չեմպիոն: