Ֆուտբոլ

Յոահիմ Լյովը կարող է գլխավորել Ռուսաստանի հավաքականը

1 րոպեի ընթերցում

Յոահիմ Լյովը կարող է գլխավորել Ռուսաստանի հավաքականը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի մասնագետ Յոահիմ Լյովը հնարավոր է գլխավորի Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Itar-tass-ը, ֆուտբոլային մասնագետը շաբաթ երեկոյան պետք է ժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին առաջարկվել էր իսպանական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Սակայն վերջինս չէր ժամանել Ռուսաստան, քանի որ հանգիստն է անցկացնում Նյու Յորքում:

Եվրո 2012-ից հետո Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրաժարվեց պաշտոնից` Եվրոպայի 14-րդ առաջնությունում իր սաների անհաջող ելույթի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում