Ֆուտբոլ

Առաջարկվում է 2022թ. ֆուտբոլի աշխարհի խաղերն անցկացնել գիշերային ժամերին

1 րոպեի ընթերցում

Առաջարկվում է 2022թ. ֆուտբոլի աշխարհի խաղերն անցկացնել գիշերային ժամերին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսն առաջարկել Է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն անցկացնել գիշերային ժամերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից:

Առաջնությունն անցկացվելու Է Քաթարում, որտեղ ցերեկն աստանելի շոգ Է: Այս առումով նույնիսկ առաջարկություն Է արվել առաջնությունն անցկացնել ձմռանը:

ՖԻՖԱ-ի կողմից Քաթարի ընտրությունը որպես 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայր մեծ դժգոհություն Էր առաջացրել մարզական աշխարհում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում