Ֆուտբոլ

Լուի Վան Գալը գլխավորեց Նիդեռլանդների ընտրանին

1 րոպեի ընթերցում

Լուի Վան Գալը գլխավորեց Նիդեռլանդների ընտրանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Բարսելոնա» եւ հոլանդական «Այաքս»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կգլխավորի Նիդեռլանդների հավաքականը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, 60-ամյա մասնագետն աշխատանքի կանցնի օգոստոսից: Պայմանագիրը նախատեսված է մինչ 2014 թվականի աշխարհի առաջնության ավարտը:«Ես շատ ուրախ եմ, որ ազգային ֆեդերացիան ինձ է դիմել այսպիսի առաջարկով»,- ասել է հոլանդացի մասնագետը:

Վան Գալը մինչ այս հասցրել է գլխավորել Նիդեռլանդների ընտրանին (2000-2002թթ.): Հոլանդացիներն այդ տարի չհաղթահարեցին անգամ աշխարհի առաջնության ընտրական փուլը:Նիդեռլանդների հավաքականի նախկին մարզիչ Բերտ Վան Մարվիկը հեռացել հավաքականի «ղեկից» «Եվրո 2012»-ի ավարտից հետո, երբ հոլանդացիները խմբային փուլում ոչ մի միավոր չվաստակեցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում