Ֆուտբոլում գոլերի ավտոմատ գրանցման տեխնիկա կներդրվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,6 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կազմակերպությունը որոշում Է ընդունել ֆուտբոլում օգտագործել դարպասի գրավումը գրանցող համակարգչային ծրագրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից:
Ճապոնիայում կայանալիք ֆուտբոլի 2012 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը կդառնա ՖԻՖԱ-ի հովանու տակ անցկացվող առաջին պաշտոնական մրցաշարը, որտեղ կօգտագործվեն GoalRef - Hawk Eye ծրագրերը, որոնք արդեն մշակվում են:
ԻՖԱԲ-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած իր այս նիստին նաեւ հավանություն Է տվել գոլերը գրանցող հատուկ մրցավարների օգտագործմանը:
2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության Անգլիա-Գերմանիա խաղում անգլիացի Ֆրենք Լեմփարդի խփած բացահայտ գոլը չհաշվելուց հետո հանրությունը պահանջել Էր գոլերի ավտոմատիկ գրանցման համակարգեր ներդնել ֆուտբոլում: ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի ղեկավարները, նույն ԻՖԱԲ-ը դեմ Էին դրան, բայց ի վերջո չկարողացան դիմադրել այս պահանջին: