Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահի եւ ԱԳ նախարարի մոտեցումները տարբերվել են Հայոց ցեղասպանության քրեականացման հարցի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահի եւ ԱԳ նախարարի մոտեցումները տարբերվել են Հայոց ցեղասպանության քրեականացման հարցի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն իր թուրք գործընկերոջը վստահեցրել է, որ հազիվ թե «հարություն տրվի» Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով «Ռոյթերս» լրատվական գործակալությանը:

Թուրքիան Ֆրանսիայի հետ հարաբերությունները հասցրել է նվազագույն մակարդակի այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանը անցյալ դեկտեմբերի վերջին Ցեղասպանությունների` այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ էր ընդունել, որը հաստատել էր նաեւ Ֆրանսիայի Սենատը: 2012 թ-ի հունվարին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ օրինագիծը հակասահմանադրական էր ճանաչել:

Ֆրանսիայում մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ ընտրվեց Ֆրանսուա Օլանդը, Թուրքիան հայտարարեց, որ նոր էջ է բացում Ֆրանսիայի հետ հարաբերություններում: Կարճ ժամանակ հետո Թուրքիայի ղեկավարները հայտարարեցին, թե վերացնում են Ցեղասպանության օրինագծի կապակցությամբ Ֆրանսիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի որ հուսով են, որ Ֆրանսիայի նոր կառավարությունը «չի գնա նախկինի հետքերով»:

Փարիզ մենկենուց առաջ Դավութօղլուն թուրքական ԶԼՄ-ներին հայտարարել է, թե Թուրքիան վերացրել է Ֆրանսիայի նկատմամբ հայտարարված, այդ թվում նաեւ ռազմական ոլորտին վերաբերող բոլոր պատժամիջոցները:

Ինչպես երեւում է` Ցեղասպանությունների ժխտումը պատժելի դարձնելու հարցում Ֆրանսիայի նոր նախագահի եւ նոր կառավարության միջեւ հակասություններ կան, ինչպես դա եղել էր նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ժամանակ:

Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց հետո բազմիցս հայտարարել է, որ իր առաջին գործերից մեկը հանդիսանալու է Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում