Ֆուտբոլ

Պիզելին երկու անպատասխան գնդակ է ուղարկել ադրբեջանական ակումբի դարպասը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 րոպեի ընթերցում

Պիզելին երկու անպատասխան գնդակ է ուղարկել ադրբեջանական ակումբի դարպասը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Մարկոս Պիզելին դուբլի հեղինակ է դարձել ադրբեջանական «Նեֆթչի»-ի դեմ խաղում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ռուսական Կրասնոդարը ներկայացնող «Կուբան»-ն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Գերմանիայում, որտեղ մրցել է ադրբեջանական «Նեֆթչի»-ի հետ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին երկրորդ խաղակեսում երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը:

Հաջորդ հանդիպումը «Կուբան»-ը կանցկացնի հուլիսի 4-ին` ուժերը չափելով բրատիսլավյան «Սլովան»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում