Ալբան, Մատան եւ Խավի Մարտինեսը կմասնակցեն օլիմպիական խաղերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի չեմպիոն, Եվրո-2012-ի չեմպիոն Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երեք խաղացողներ` Ալբան, Մատան եւ Խավի Մարտինեսը հայտավորվել են Իսպանիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի նախնական ցուցակում եւ, ըստ ամենայնի, հանդես կգան հուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկող օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից` ավելացնելով, որ իսպանական ֆուտբոլի այս աստղերի ներկայությունը կգեղեցկացնի օլիմպիական մրցաշարը:
Այս մրցաշարը բաց Է պրոֆեսիոնալ բոլոր ֆուտբոլիստների առջեւ, սակայն նրանցից քչերն են օգտվում այս հնարավորությունից` այն համարելով ոչ բարձրակարգ մրցաշար: