Ուկրաինայի արտգործնախարարությունը BBC-ից ներողություն է պահանջելու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ներողություն Է պահանջելու Է BBC ընկերությունից` Ուկրաինայում Եվրո-2012 ֆուտբոլի առաջնության օրերին ռասիզմի եւ խուլիգանության վերաբերյալ ապատեղեկություն տարածելու համար:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru կայքի հուլիսի 3-ի տեղեկությունը:
Նախքան Եվրո-2012-ի մեկնարկը BBC- ի «Պանորամա» հաղորդման ժամանակ խոսվել էր այն մասին, որ Ուկրաինայում Եվրո-2012-ի օրերին ֆուտբոլասերներին կարող են անախորժություններ սպասել, իսկ Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սոլ Քեմփբելն ընդհանրապես խորհուրդ չԷր տվել բրիտանացի ֆուտբոլասերներին մեկնելու Ուկրաինա:
Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի պետ Օլեգ Վոլոշինը հայտարարել է, որ Ուկրաինան եւ Լեհաստանը շատ հաջող են անցկացրել Եվրո-2012-ը, մրցաշարի ընթացքում ռեկորդային թվով տոմսեր են վաճառվել, իսկ եվրոպացի հյուրերն իրենց երկրից հեռացել են ջերմ հուշերով եւ լավ տպավորություններով: