Ինիեստան ճանաչվել է նաեւ Եվրո 2012-ի լավագույն ֆուտբոլիստ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան ճանաչվել է Եվրո 2012-ի լավագույն ֆուտբոլիստ:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:Կիսապաշտպանը դարձել էր նաեւ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ:
Եվրապայի անցած առաջնության եզրափակչում աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները երկրորդ անգամ անընդմեջ դարձան Եվրոպայի լավագույն ընտրանի: Մինչեը այս «կարմիր Ֆուրիա»-ն չեմպիոն էր հռչակվել նաեւ 1964 եւ 2008-ին: