Եվրո 2012-ի լավագույն ռմբարկուն Ֆերնանդո Տորեսն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորում են 6 ֆուտբոլիստներ, սակայն խաղադաշտում ավելի քիչ րոպեներ անցկացնելու պատճառով Ֆերնանդո Տորեսը դարձել է լավագույնը:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Եվրոպայի այս առաջնության ռմբարկուները 6 են` Ռուսաստանի հավաքականից Ալան Ձագոեւը, Գերմանիայից` Մարիո Գոմեսը, Իսպանիայից` Ֆերնանդո Տորեսը, Իտալիայի ընտրանուց Մարիո Բալոտելին, պորտուգալացիներից` Կրիստիանու Ռոնալդուն եւ խորվաթ Մարիո Մանջուկիչը: Բայց քանի որ Իսպանիայի ընտրանու անդամ Ֆերնանդո Տորեսը, ի տարբերություն մյուս ֆուտբոլիստների, ավելի քիչ ժամանակ է անցկացրել մարզադաշտում, նա դարձավ առաջնության լավագույն ռմբարկու:
Ներկայացված բոլոր ֆուտբոլիստները դարձել էին 3-ական գոլերի հեղինակ:
Եվրոպայի 14-րդ առաջնությունը անցկացվում էր Լեհաստանում եւ Ուկրաինայում: Այն մեկնարկել էր հունիսի 9-ից եւ ավարտվել հուլիսի 1-ին: Մրցաշարի հաղթող դարձավ Իսպանիայի հավաքականը: