Ինիեստան ճանաչվեց Եվրո 2012-ի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան ճանաչվել է Եվրո 2012-ի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Եվրոպայի ընթացիկ առաջնության եզրափակիչ Իսպանիա-Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է դարձել Անդրես Ինիեստան, ով հայտագրված էր մեկնարկային կազմում եւ փոխարինվեց միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում:
Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ լավագույնն է ճանաչվում Եվրոպայի առաջնություններում: Եվրո 2012-ի եզրափակչում աշխարհի չեմպիոններն իրենց ուժերը չափեցին Իտալիայի ընտրանու հետ եւ առավելության հասան 4-0 հաշվով: