«Վիկտորիա»-ի գլխավոր մարզիչը Մալաքյանին համարում է Պիլարժի գլխավոր փոխարինողներից մեկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլզենի «Վիկտորիա»-ի գլխավոր մարզիչ Պավել Վրբան հայտարարել է, որ թիմի նորեկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը ակումբից հեռացող առաջատար ֆուտբոլիստներից մեկի' Վացլավ Պիլարժի հավանական փոխարինողներից մեկն է: «Էդգարի խաղին հետևել ենք բավականին երկար ժամանակ, և նա ապացուցեց իր կարողությունները փորձաշրջանի ընթացքում: Նա ունակ է խաղալ և աջ, և ձախ եզրերում, շատ օգտակար է հարձակման ժամանակ: Մալաքյանը թիմից հեռացող Վացլավ Պիլարժին փոխարինելու թեկնածուներից մեկն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ չեխանական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Վրբան:
Եվրո-2012-ում Չեխիայի ազգային հավաքականի կազմում իրեն գերազանց դրսևորած Պիլարժը «Վիկտորիա»-ից տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»:
Մալաքյանը չեխական ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր: