Ֆուտբոլ

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Էյսեբիոն դուրս է գրվել հիվանդանոցից

1 րոպեի ընթերցում

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Էյսեբիոն դուրս է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Էյսեբիա դա Սիլվա Ֆերեյրան (ավելի հայտնի ինչպես Էյսեբիո) դուրս է գրվել հիվանդանոցից:«Արենպրես»-ի տեղեկացմամբ, Եվրո 2012-ի շրջանակներում Լեհաստանում գտնվող պորտուգալացի ֆուտբոլիստն անցած հանգստյան օրերին արյան բարձր ճնշման պատճառով տեղափոխվել էր Պոտսդամի քաղաքային հիվանդանոց:«Հիվանդի առողջական վիճակը բավարար է հիվանդանոցից դուրս գրվելու համար»,- հայտարարել է Պոտսդամի քաղաքային ոստիկանության քարտուղարը:

Էյսեբիոն պորտուգալական ֆուտբոլի լեգենդներից է: Ծնվել է 1942 թվականին: Ազգային ընտրանու կազմում անցկացրել է 64 հանդիպում` նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալ (1966 թ., Անգլիա):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում