Արտակ Դավթյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է խորհրդարանների միջեւ կապերի աշխուժացման հարցերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի ՀանրապետությունումԲելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, դեսպանը շնորհավորել է Արտակ Դավթյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաջողությունների համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցությանզարգացման հեռանկարներին: Մասնավորապես քննարկվել են ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին եւ խորհրդարանների միջեւ կապերի աշխուժացման հնարավորություններին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջողություններ է մաղթել բելառուս ժողովրդին:

Հայերեն English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով