Ֆուտբոլ

Իսպանացիները խաղադաշտում փորձելու են Ռոնալդուին չեզոքացնել

2 րոպեի ընթերցում

Իսպանացիները խաղադաշտում փորձելու են Ռոնալդուին  չեզոքացնել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո-2012-ի կիսաեզրափակչում առաջինը խաղադաշտ կմտնեն Պորտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս հանդիպման դիտարժանությունն այն է, որ հին մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Կրիշտիանու Ռոնալդունին եւս մեկ հնարավորոություն է տրվում ապացուցելու, որ ֆավորիտների թվին կարելի է դասել նաեւ Պորտուգալիայի ընտրանուն:

Անկասկած իսպանացիներն այժմ աշխարհի, եթե ոչ լավագույն, ապա առաջատարներից են: Եվրոպայի գործող չեմպիոնները, իհարկե, կփորձեն ավելի երկար տիրել գնդակին, եւ ամենայն հավանականությամբ, դա նրանց կհաջողվի: Սակայն աշխարհի չեմպիոնները լավ գիտակցում են, որ պորտուգալական ընտրանուն հարկավոր են լավ կազմակերպված մի քանի հակագրոհները` արդյունքի հասնելու համար:

«Իհարկե, դժվար կլինի տիրել գնդակին, այն էլ այնպիսի ընտրանու դեմ խաղում, որը դա անում է ամենալավն աշխարհում: Մենք լավ գիտակցում ենք, որ պետք չէ կենտրոնանալ միայն պաշտպանության վրա»,- ասել է պորտուգալացիների գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն:

«Պետք է փորձենք զրկել Ռոնալդուին ազատ տարածություններն օգտագործելու հնարավորությունից: Դեռեւս աշխարհի անցած առաջնության ժամանակ մենք ապացուցեցինք, որ կարող ենք չեզոքացնել նրան: Իսկ խաղադաշտ կմտնեն այն ֆուտբոլիստները, որոնց ես վստահում եմ»,- ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Պիրենեյան թերակղզու բնակիչները միմյանց հետ ուժերը չափել են 34 անգամ, որոնցից 16-ում բախտը ժպտացել է իսպանացիներին, իսկ 6-ում` պորտուգալացիներին:Եվրո-2012-ում իսպանացիներն իրենց գոլերի հիմնական մասը խփում են հանդիպման ավարտից 30 րոպե առաջ:«Կարմիրները» Եվրոպայի ընթացիկ առաջնության ժամանակ կատարել են երկու անգամ ավելի շատ ճիշտ փոխանցում (2623), քան պորտուգալացիները (1159):

Իսպանիա-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Դոնեցկի «Դոնբաս արենա»-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում