Ֆուտբոլ

Իսպանացիները Ռոնալդուի պատճառով չեն փոխելու իրենց տակտիկան

1 րոպեի ընթերցում

Իսպանացիները Ռոնալդուի պատճառով չեն փոխելու իրենց տակտիկան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի գործող չեմպիոնները չեն պատրաստվում Կրիշտիանու Ռոնալդուի պատճառովփոխելու իրենց խաղային տակտիկան : «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել իսպանացիների կիսապաշտպան Չավի Ալոնսոն:

Եվրո 2012-ի շրջանակներում հունիսի 27-ինԻսպանիայի հավաքականը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Պորտուգալիայի ընտրանու դեմ:

«Մենք ոչինչ հատուկ չենք նախապատրաստել: Մեզ մնում է միայն Ռոնալդուին զրկել տարածքային առավելությունից»,-ասել է Ալոնսոն:

Իսպանացիների մեկ այլ կիսապաշտպան` Սես Ֆաբրեգասը կարծում է, որ պորտուգալացիների միակ առավելությունը` արագ հակագրոհն է:

«Պորտուգալացիների հիմնական ուժերը մի քանի ֆուտբոլիստների` Ռաուլ Մերեյլեշն եւ Կրիստիանու Ռոնալդուի ձեռքերում են»,- ասել է Ֆաբրեգասը:

Իսպանիա-Պորտուգալիա հանդիպումը կկայանա Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտում :

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում