«Ադիդաս»-ի մարզաշապիկները դեռեւս չկան վաճառքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադիդաս» ֆիրմայի ֆուտբոլային մարզաշապիկները դեռ վաճառքումչեն հայտնվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում դեռեւս մայիս ամսին էր ներկայացվել ազգային ընտրանու նոր` «Ադիդաս» մարզաշապիկները, սակայն մարզահագուստներն առայժմ անհասանելի են ֆուտբոլասերների համար: Ոչ ֆուտբոլի ֆեդերացիայում, ոչ էլ «Հումմել» սպորտային մարզահագուստների մասնագիտացված խանութներում հստակ ժամկետ չասացին, թե երբ ֆուտբոլասերները կկարողանան ձեռք բերել նոր շապիկները:
Գերմանական աշխարհահռչակ «Ադիդաս» ֆիրման հիմնադրվել է 1924 թվականին: Այս ապրանքանիշի մարզահագուստով են հանդես գալիս նաև ֆուտբոլի Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Գերմանիան, Արգենտինան, Ռուսաստանը և էլի մի շարք ազգային ընտրանիներ: