Եվրո-2012-ը գերազանցել Է հաճախելիության ռեկորդը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը գերազանցել Է հաճախելիության ռեկորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը: Ընդհանուր առմամբ խմբային մրցախաղերին եւ քառորդ եզրափակիչի խաղերին այցելել Է 1 մլն 274 հազար 186 մարզասեր: Սպասվում Է, որ հանրագումարային հաճախելիությունը կգերազանցի 1,4 միլիոնը:

Տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ միայն առաջնության եզրափակիչ խաղի համար արդեն վաճառվել Է 65 հազար տոմս: Մարզադաշտերի միջին հաճախելիությունը ներկա պահին կազմում Է 45 հազար 507 մարզասեր:

Ավելի վաղ հաճախելիության ռեկորդը պատկանում Էր 1996 թվականին Անգլիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը. այն այցելել Էր ավելի քան 1,27 մլն մարզասեր: Անցյալ տարի Ավստրիայում եւ Շվեյցարիայում անցկացված առաջնության խաղերին այցելել Է 1,14 մլն մարդ:

Թեեւ Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվող առաջնությունը ռեկորդային Է դարձել հաճախելիության ցուցանիշով, շատ խաղերի ժամանակ տրիբունաներում բազմաթիվ ազատ տեղեր են լինում: Օրինակ՝ հունիսի 24-ին Իտալիայի եւ Անգլիայի միջեւ քառորդ եզրափակիչի հանդիպման ժամանակ Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտի տրիբունաներում, որը 70 հազար մարդ Է տեղավորում, մեծ թվով ազատ տեղեր կային:

Ֆուտբոլի 2012 թվականի առաջնությունն անցկացվում Է ութ քաղաքներում՝ Կիեւում, Դոնեցկում, Խարկովում եւ Լվովում (Ուկրաինա) եւ Վարշավայում, Գդանսկում, Պոզնանում ու Վրոցլավում (Լեհաստան):

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում