Ֆուտբոլ

Պարզ դարձան Եվրոպայի լիգայի հայկական թիմերի մրցակիցները

1 րոպեի ընթերցում

Պարզ դարձան Եվրոպայի լիգայի հայկական թիմերի մրցակիցները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգային առաջին որակավորման փուլի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայաստանյան ակումբներից Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունք էին վաստակել Երեւանի «Փյունիկ»-ը, Կապանի «Գանձասար»-ը եւ Գյումրին ներկայացնող «Շիրակ»-ը:

Հայաստանի գավաթակիր «Շիրակ»-ի առաջին մրցակիցը լինելու է Մոնտենեգրոյի «Ռուդար»-ը:

«Փյունիկ»-ը կմրցի կրկին Մոնտենեգրոն ներկայացնող «Զետա»-ի հետ: Իսկ հայաստանյան երրորդ ակումբը` «Գանձասար»-ը ուժերը կչափի ֆարերական «Ստերյմուր»-ի հետ:

Բոլոր թիմերը իրենց մեկնարկային հանդիպում կանցկացնեն հուլիսի 5-ին, իսկ պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում