Հայտնի է «Ուլիս»-ի մրցակիցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի դարձավ Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլում հայաստանյան «Ուլիս»-ի մրցակիցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վիճակահանությունը տեղի է ունեցել շվեցարական Նյոն քաղաքում: Հայաստանի գործող չեմպիոնը առաջինը ուժերը կչափի մոլդովական «Շերիֆ»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, իսկ պատասխան խաղը` հունիսի 25-ին Մոլդովայում:
«Շերիֆ»-ը մոլդովական Տիրասպոլ քաղաքի ակումբ է: Հիմնադրվել է 1997 թվականին: