Իրավունք

Երեւանում եւ Արմավիրի մարզում պարեկային ծառայություն կհիմնվի

2 րոպեի ընթերցում

Երեւանում եւ Արմավիրի մարզում պարեկային ծառայություն կհիմնվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի մի հատվածում եւ Արմավիրի մարզում կստեղծվի պահակային ծառայություն: Հունիսի 22-ին նոր հրաձգարանի բացումից հետոՀայաստանի Հանրապետություն արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ համատեղ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

«Հավանաբար այսօր հրաման կստորագրեմ, որի համաձայն` նշված հատվածներում ընդհանրապես հանվելու է ճանապարհային ոստիկանությունը: Ստեղծելու ենք ոստիկանական խմբեր, որոնց ֆունկցիոնալ պարտականության մեջ պետք է լինեն ճանապարհային խախտումները, ինչպես նաեւ բակերում լինելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գասպարյանը: Նրա խոսքով` աշխատանքների արդյունքում ոստիկանությունն առավելագույն կերպով է մոտենալու հասարակությանը, քաղաքացուն: «Մենք փոխում ենք մեր մտածելակերպի եւ մոտեցումների սկզբունքը: Մենք սպասարկող ենք եւ ծառայություն ենք մատուցում հասարակությանը. ոստիկանին պետք է հետաքրքրի նստարանին նստած ծերունու վիճակը, ոստիկանը պետք է անչափահասին աջակցի փողոցն անցնել, եթե անգամ խախտումով է անցնում»,-ընդգծեց ոստիկանության պետը:

Նրա խոսքով` ոստիկանությունը ցանկանում է ամեն բան հենց այդտեղից սկսել: Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ դեսպանությունը այս հարցում կցուցաբերի իր աջակցությունը, քանի որ ամերիկյան պարեկային ծառայությունը հենց այդ մոտեցումն ունի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում