ԱՄՆ դեսպանն ու ՀՀ ոստիկանապետը դարձան նոր հրաձգարանի առաջին նշանառուները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ևՀայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հունիսի 22-ին բացեցին ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ իրավապահ համակարգին նվիրաբերած նորակառույց հրաձգարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանն ու ոստիկանապետը շրջեցին հրաձգարանում եւ ծանոթացան կատարված աշխատանքներին: «ԱՄՆ կառավարությունն ուրախ է օժանդակել Հայաստանին` իրավապահ մարմինների կարողությունը հզորացնելու եւ հմտությունները զարգացնելու գործում: Այս հրաձգարանն ամենաբարդ բաղկացուցիչ մասերից է անձնակազմի պատրաստման գործում»,-նկատեց Հեֆերնը: Նա ընդգծեց, որ ՀՀ ոստիկանությունը կառուցում է մի համակարգ, որը նպաստում է կարեւոր մի գործի` վստահություն ստեղծել ժողովրդի եւ ոստիկանի միջեւ:

Վլադիմիր Գասպարյանն ավելացրեց, որ ԱՄՆ դեսպանատան հետ ՀՀ ոստիկանությունը շատ ներդաշնակ է աշխատում: «Մենք ուզում ենք ստեղծել նորմալ, արդար, ազնիվ ոստիկանություն եւ ձեր անձնական դերն այստեղ շատ բարձր եմ գնահատում: Շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը, որ ճգնաժամի պայմաններում գտնում է միջոցներ եւ բարեկամական, բարոյական խնդիրներ է լուծում»,-նշեց Գասպարյանը:

Ոստիկանապետն ու դեպսանը աշխատանքներին ծանոթանալուց հետո դարձան հրաձգարանի առաջին նշանառուները:

Հրաձգարանի երկարությունը 50 մետր է: Ունի շարժական թիրախների համակարգ, ինչպես եւ վարչական գրասենյակներ եւ ծառայողական տարածք: Այն կարող է օգտագործվել իրավապահ համակարգի բոլոր գերատեսչությունների աշխատակիցների վերապատրաստման համար:Շինարարական աշխատանքների արժեքը մոտ 760 հազար դոլար է, ֆինանսավորումը` ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից: ԱՄՆ կառավարության աջակցությունն` ուղղված Հայաստանի իրավապահ եւ քրեադատավարական ոլորտին, տարեկան կազմում է մոտ երեք միլիոն ԱՄՆ դոլար:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին