Իրավունք

Հայաստանում Amicus curiae համակարգի ներդրմանը նվիրված ուսուցողական սեմինար անցկացվեց

4 րոպեի ընթերցում

Հայաստանում Amicus curiae համակարգի ներդրմանը նվիրված ուսուցողական սեմինար անցկացվեց

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանում հունիսի 22-ին մեկնարկել է մարդու իրավունքների սահմանադրական և միջազգային ընթացակարգերում երրորդ կողմի մասնակցությանը նվիրված երկօրյա ուսուցողական սեմինար`շուրջ 25 փաստաբանների և հասարակական կազմակերպությունների իրավապաշտպանների մասնակցությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից,սեմինարը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ փաստաբանների պալատը` նպատակ ունենալով հզորացնելու հայ փաստաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները` ՀՀ սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանamicus curiaeհամառոտագրեր ներկայացնելու հարցում, որը լրացուցիչ միջոց է հանդիսանում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար:

«Այս սեմինարի միջոցով մենք փորձում ենք հզորացնել կարողությունները և ստեղծել հնարավորություններ իրավաբանների և քաղաքացիական հասարակության համար` իրենց ներդրումը ունենալուՍահմանադրական դատարանի որոշումների կայացման գործում», - նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը` ավելացնելով, որ դատական ակտի հիմնավորման համար ծառայելով որպես լրացուցիչ ապացույցների և փաստարկների աղբյուր` Amicus համառոտագրերիօգտակարությունը արդարադատության որակի առումով նույնպես հաստատված է:

Amicus curiaeիրավաբանական եզրույթ է, որը նշանակում է «դատարանի ընկեր» և վերաբերվում է գործին առնչություն չունեցող երրորդ կողմին, ով կամավոր կերպով տեղեկատվություն է տրամադրում օրենքի վիճահարույց դրույթի կամ դատական գործի այլ ասպեկտների վերաբերյալ` նպատակ ունելով աջակցել դատարանին որոշում կայացնելու գործում: Երրորդ կողմի մասնակցության նպատակն է ավելի բարելավել դատարանի արդյունավետությունը` բերելով իրավական փաստարկներ, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ գործը այն մարդկանց համար, ովքեր գործի կողմ չեն հանդիսանում:

Ուսուցողական սեմինարը վարում են Լոնդոնի «Ինտերայթս» կազմակերպության միջազգային փորձագետ Պոդրիգ Հյուսը և հայ փաստաբան Վահե Գրիգորյանը: Մասնակիցներին կներկայացվենAmicus curiae-ի սահմանումը և գաղափարը, կքննարկվի ՀԿ-ների դերը միջազգային և ներպետական դատական գործընթացներում, ինչպես նաև կանցկացվեն գործնական վարժություններ:

«Amicus curiae-ի հասկացությունը դեռևս անծանոթ է Հայաստանում, սակայն այն լայն տարածում է գտել արևմտյան իրավական մշակույթում, մասնավորապես` ընդհանուր իրավունքի երկրներում` Բարձրագույն և միջազգային դատարանների մակարդակներում: Այս գործիքը կարող է արդյունավետ կերպով օգտագործվել քաղաքացիական հասարակության կողմից` արժեքավոր տեղեկություն տրամադրելով դատարանին իրավական փաստարկների վերաբերյալ և թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ նշված գործը այն մարդկանց համար, ովքեր գործի կողմ չեն հանդիսանում», - նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Արման Պողոսյանը:

Սեմինարը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքների մաս է կազմում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում