Ֆուտբոլ

Վրացական ֆուտբոլը որբացել է. վախճանվել Է Ռամազ Շենգելիան

1 րոպեի ընթերցում

Վրացական ֆուտբոլը որբացել է. վախճանվել Է Ռամազ Շենգելիան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: 55 տարեկան հասակում հունիսի 21-ին վախճանվել է լեգենդար վրացի ֆուտբոլիստ, Թբիլիսիի «Դինամո»-ի եւ նախկին ԽՍՀՄ-ի հարձակվող Ռամազ Շենգելիան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Թբիլիսիից: Շենգելիան վախճանվել Է սրտի կաթվածից:ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր, Եվրոպայի գավաթակիրների գավաթի գավաթակիր, 1979 եւ 1981 թվականների ԽՍՀՄ-ի լավագույն ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ Ռամազ Շենգելիան Թբիլիսիի «Դինամո»- ի լավագույն ֆուտբոլիստներից Էր: Շենգելիայի վառ խաղը լավ են հիշում նաեւ Հայաստանի ֆուտբոլասերները: Մեկնաբանելով այս լուրը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշել Է,որ «վրացական ֆուտբոլը որբացել» Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում