Ֆուտբոլ

Եվրո 2012-ի քառորդ եզրափակչի մեկնարկային խաղում առաջինը կմրցեն չեխերն ու պորտուգալացիները

2 րոպեի ընթերցում

Եվրո 2012-ի քառորդ եզրափակչի մեկնարկային խաղում առաջինը կմրցեն չեխերն ու պորտուգալացիները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի քառորդ եզրափակչի մեկնարկային խաղում առաջինը մարզադաշտ կմտնեն Չեխիայի եւ Պորտուգալիայի հավաքականները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Եվրոպայի ընթացիկ առաջնության հերթական «հրաշքներից» մեկն այն էր, որ Չեխիայի հավաքականը քառորդ եզրափակիչ անցավ, նույնիսկ այն դեպքում, երբ պարտվել էր Եվրո-2012-ի մեկնարկային խաղում: Ակնհայտ է, որ չեխերին դժվարին հանդիպում է սպասվում առաջնության ֆավորիտներից մեկի` Պորտուգալիայի ընտրանու հետ:

Պարզ է, որ չեխերը կխաղան «երկրորդ» համար, միաժամանակ փորձելով վերահսկել պորտուգալացիների հարձակման կրակագծի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

«Պորտուգալացիներն իրենց կազմում շատ հայտնի ֆուտբոլիստներ ունեն: Նրանք գիտեն ճիշտ օգտագործել յուրաքանչյուր ազատ տարածություն: Այնպես որ մեզ սպասվում է դիտարժան եւ դժվարին հանդիպում»,-ասել է Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Բիլեկը:

«Մենք չեն պատրաստվում մեզ ֆավորիտներ անվանել: Պետք է շարունակենք աշխատել: Այդ ժամանակ միայն, գուցե մենք դուրս կգանք կիսաեզրափակիչ»,-ասել է պորտուգալացիների գլխավոր մարզիչ Պաուլո Բենտուն:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չեխերը իրենց նախորդ երկու կիսաեզրափակիչներում բաց չեն թողել ոչ մի գնդակ:Երկու թիմերի անցած վերջին հանդիպումը կայացել է Եվրո-2008-ի ժամանակ, որտեղ պորտուգալացիներն առավելության էին հասել 3-1 հաշվով:

Պորտուգալիայի ազգային ընտրանու եւ «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին պորտուգալացին է, որ գոլի հեղինակ է դարձել համաշխարհային հինգ տարբեր ստուգատեսերում (Եվրո-2004, ԱԱ-2006, Եվրո-2008, ԱԱ-2010 եւ ընթացիկ Եվրո-2012):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում