Ֆուտբոլ

Իտալիայում 52 ֆուտբոլիստներ որակազրկվել են

1 րոպեի ընթերցում

Իտալիայում 52 ֆուտբոլիստներ որակազրկվել են

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հունիսի 20-ին պատժամիջոցներ Է կիրառել իտալական 21 ակումբի եւ 52 ֆուտբոլիստի նկատմամբ, որոնք մեղադրվել են երկրի ֆուտբոլի առաջնության պայմանավորված խաղերին մասնակցելու մեջ:

Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից, ֆուտբոլի ակումբները պատժվել են 200-ից մինչեւ 70000 եվրո գումարի չափով: Առավելագույն` 70-հազարանոց տուգանքի Է ենթարկվել «Պիաչենցա» ակումբը, «Ասկոնա»,»Պեսկարա», «Մոդենա»,»Սիենա» եւ մի շարք այլ ակումբներ` 15-ից մինչեւ 50 հազար եվրո գումարի չափով:

Ֆուտբոլիստ Ալբերտո Ձամպարինին որակազրկվել Է հինգ տարով, Ռոբերտո Կոլաչոնեն, Ալբերտո Կոմացցին՝ 4-ական տարով, խաղացողներից շատերը ենթարկվել են երկու, երեք, հինգ տարվա որակազրկման:

Սրանք Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին պատժամիջոցներ են,որոնք հետեւել են երկու շաբաթ առաջ ֆուտբոլի պայմանագրային խաղերին եւ իտալական ֆուտբոլում բռնկված կաշառակերության սկանդալին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում