Ֆուտբոլ

Անդրեյ Շեւչենկոն հեռանում է Ուկրաինայի հավաքականից

1 րոպեի ընթերցում

Անդրեյ Շեւչենկոն հեռանում է Ուկրաինայի հավաքականից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի Ուկրաինա-Ֆրանսիա հանդիպումն Անդրեյ Շեւչենկոյի համար  ազգային ընտրանու կազմում վերջին պաշտոնական հանդիպումն էր:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,` վկայակոչելով Eurosport.de կայքը, հետխաղային ասուլիսի ժամանակ Շեւան հայտարարել է, որ ինքը հեռանում հավաքականից, սակայն մի վերջին` հրաժեշտի հանդիպում դեռ կանցկացնի թիմում:

«Ուկրաինայի ազգային ընտրանին շատ լավ հանդիպում անցկացրեց: Ես կցանկանայի շնորհակալությունս հայտնել երկրպագուներին, ովքեր եւ Կիեւում, եւ Դոնեցկում մեզ հետ էին»,-ասել է ուկրաինացի ֆուտբոլիստը:

Անդրեյ Շեւչենկոն  1994 թվականից Ուկրաինայի ազգային հավաքականի (մինչեւ 18 տարեկաններ եւ երիտասարդական ընտրանիներ) անդամ է: Նա ակումբային կարիերան սկսել է Կիեւի «Դինամո»-ից (1994/99թ.թ.), այնուհետեւ տեղափոխվել է իտալական «Միլան», անգլիական «Չելսի», իսկ 2009 թվականից Շեւչենկոն կրկին Կիեւում է:      

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում