Ֆուտբոլ

ՖԻՖԱ-ն հաստատել Է Կորեայի եւ Խորվաթիայի 13 ֆուտբոլիստների որակազրկումը

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն հաստատել Է Կորեայի եւ Խորվաթիայի 13 ֆուտբոլիստների որակազրկումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն պայմանագրային խաղերի մասնակցելու համար հաստատել Է Հարավային Կորեայի եւ Խորվաթիայի 13 ֆուտբոլիստների որակազրկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից, պատիժը հետեւել Է այս երկրների ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների կողմից անցկացված հետաքննություններից հետո:

Կորեայի Կ-լիգայի եւ գավաթի լիգայի եւ Խորվաթիայի ֆուտբոլի առաջնության ընթացքում պայմանագրային խաղերին մասնակցելու համար այս ֆուտբոլիստները պատժվել են, իսկ ՖԻՖԱ-ն հաստատել Է նրանց որակազրկումը:

ՖԻՖԱ-ի անվտանգության ծառայության ղեկավար Ռալֆ Մուտշկեն հայտարարել Է, որ ֆուտբոլի բարձրագույն մարմինը միշտ պայքարելու Է պայմանագրային խաղերի դեմ:

Այս տարվա փետրվարին նման պատժի են ենթարկվել Թուրքիայի եւ Ֆինլանդիայի 45 ֆուտբոլիստներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում